ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 18 · (18-րդ գլուխը 25.03.20 ՀՕ-197-Ն օրենքի 44-րդ հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորման պահից:)
Հոդված 139. Դատավորների գործունեության գնահատման կարգը
Հոդված 139. Դատավորների գործունեության գնահատման կարգը
1. Դատավորների գործունեության գնահատումն իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը՝ սույն օրենսգրքով սահմանված չափանիշների հիման վրա:
2. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը և դատավորների գործունեության գնահատման համար անհրաժեշտ այլ մանրամասները:
3. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորների գործունեությունը գնահատելու հերթական ժամանակացույցը՝ ըստ համապատասխան տարիների և դատավորների: