Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-08-13-ից մինչև 2023-01-02։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸԳլուխ 11 · ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 61

գործել է մինչև 2023-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 61.

Դատավորի աշխատակազմը

1. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական և գործավար:

2. Վճռաբեկ դատարանի պալատի դատավորը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ունեն օգնականներ:

3. Օգնականի պաշտոնը պետական հայեցողական պաշտոն է, որի պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով: Դատավորի օգնականի անմիջական ղեկավարը համապատասխան դատավորն է:

4. Դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված` լրացուցիչ օգնական և գործավար ներգրավելու դեպքերը և կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը։

(61-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-75-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։