Հոդված 61
Հոդված 61.
Դատավորի աշխատակազմը
1. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական և գործավար:
2. Վճռաբեկ դատարանի պալատի դատավորը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների նախագահներն ունեն օգնականներ:
3. Օգնականի պաշտոնը պետական հայեցողական պաշտոն է, որի պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով: Դատավորի օգնականի անմիջական ղեկավարը համապատասխան դատավորն է:
4. Դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված` լրացուցիչ օգնական և գործավար ներգրավելու դեպքերը և կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը։
(61-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-75-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-575-Ն)
(23.12.22 ՀՕ-575-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)