Հոդված 78
Հոդված 78.
Ընդհանուր ժողովի հանձնաժողովների գործառույթները և գործունեությունը
1. Յուրաքանչյուր հանձնաժողով իր դատավոր անդամների կազմից հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:
2. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝
1) դատավորի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ.
2) իրականացնում է սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ գործառույթներ:
3. Ուսումնական հարցերի հանձնաժողովը՝
1) հաստատում է դատավորների վերապատրաստման կարգը.
2) դատավորի թեկնածուների հավակնորդների գնահատման համար առաջարկում է դատավորի թեկնածություն՝ նրա համաձայնությամբ.
3) դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ուսուցման ծրագրերում ներառելու նպատակով Արդարադատության ակադեմիա է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ.
4) Արդարադատության ակադեմիա է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա անձանց ցուցակը՝ առարկայական կուրսերի ընտրության նշումով.
5) սահմանում է դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ուսումնառության ժամաքանակը.
6) Արդարադատության ակադեմիային առաջարկում է դատավորների թեկնածուների հավակնորդների փորձաշրջանի ղեկավարներ.
7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ գործառույթներ:
4.
(78-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)
(78-րդ հոդվածը 25.03.20 ՀՕ-197-Ն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի լրացմամբ ուժի մեջ կմտնի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորման պահից:)
(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)