Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-02-28-ից մինչև 2018-01-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 5. ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

գործել է մինչև 2018-01-08Բացել ARLIS-ում

Հոդված 5. ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Աճուրդը պետք է սկսվի ժամը 9.00-19.00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ սեփականատիրոջ (իրավատիրոջ) կողմից կազմակերպվող աճուրդների, որոնք պետք է սկսվեն ժամը 8.00-23.00 ընկած ժամանակահատվածում:

Լոտի վաճառքը պետք է ավարտվի հրապարակային ծանուցման մեջ նշված օրը:

2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Աճուրդի կազմակերպիչը պետք է աճուրդի կայացման վայրում ցուցատախտակի վրա զետեղի աճուրդի մասին հրապարակային ծանուցումը` աճուրդի կայացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:

3. Աճուրդին, աճուրդի կանոնակարգով նախատեսված կարգով, կարող են ներկա գտնվել աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճարը (այսուհետ` մասնակից չհամարվող անձինք):

Աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք աճուրդի անցկացման դահլիճում զբաղեցնում են առանձին նստատեղեր:

4. Աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք պարտավոր են չխոչընդոտել աճուրդի անցկացմանն ու ենթարկվել աճուրդի կանոնակարգով սահմանված կանոններին:

(5-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-128-Ն)

(5-րդ հոդվածը 25.10.17 ՀՕ-185-Ն օրենքի 2-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 22.11.2018 թ-ին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։