Գլուխ 2 · ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Հոդված 15. ՉԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ
Հոդված 15. ՉԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ
1. Եթե լոտը չի վաճառվում, այդ թվում` ոչ մի գնորդ չներկայանալու դեպքում, ինչպես նաև եթե հաղթող ճանաչված անձը և (կամ) աճուրդի կազմակերպիչը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց, ապա տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է չկայացած:
2. Տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը հայտարարվում է չկայացած` սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:
3. Աճուրդը չկայացած համարվելու դեպքում հաջորդ աճուրդի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը, կարող են փոփոխվել:
4. Յուրաքանչյուր հաջորդ աճուրդ կազմակերպվում և անցկացվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: