Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-07-04-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ

Հոդված 31. ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 31. ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

1. Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի դա անցկացնելու օրվանից առնվազն տասն օր առաջ` սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կարգով: Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

2. Բացի սույն օրենքով նախատեսված տեղեկություններից, հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի ցուցում` աճուրդի հարկադիր լինելու հանգամանքի մասին:

3. Հարկադիր աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցումը աճուրդն անցկացնելուց առնվազն 10 օր առաջ ուղարկվում են պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին):

Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հարկադիր կատարողը հրապարակում է մրցույթով ընտրված լրատվամիջոցով: Մրցույթի անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նաև պարտադիր հրապարակման ենթակա գույքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Մրցույթով ընտրված լրատվամիջոցով պարտադիր հրապարակման ենթակա գույքի տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սահմանված ցանկում չներառված և աճուրդի ներկայացված գույքի տեսակների ցանկը հրապարակվում է առնվազն հարկադիր կատարման վայրում ցանկը փակցնելու միջոցով, իսկ Երևան քաղաքում իրականացվող աճուրդների դեպքում` նաև հարկադիր կատարման ծառայության Ինտերնետ կայքում ցանկը տեղադրելու միջոցով:

4. Հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշմանը կից հրապարակային ծանուցումը կողմերն իրավունք ունեն իրենց միջոցներով` հարկադիր կատարման ծառայության անունից հրապարակելու ցանկացած այլ լրատվամիջոցով:

(31-րդ հոդվածը լրաց., խմբ. 07.07.05 ՀՕ-158-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։