Հոդված 31. ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
Հոդված 31. ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
1. Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի դա անցկացնելու օրվանից առնվազն տասն օր առաջ` սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կարգով: Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված տեղեկությունները:
2. Բացի սույն օրենքով նախատեսված տեղեկություններից, հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի ցուցում` աճուրդի հարկադիր լինելու հանգամանքի մասին:
3. Հարկադիր աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցումը աճուրդն անցկացնելուց առնվազն 10 օր առաջ ուղարկվում են պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին):
Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հարկադիր կատարողը հրապարակում է մրցույթով ընտրված լրատվամիջոցով և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Մրցույթի անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նաև պարտադիր հրապարակման ենթակա գույքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պարտադիր հրապարակման ենթակա գույքի տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սահմանված ցանկում չներառված և աճուրդի ներկայացված գույքի տեսակների ցանկը հրապարակվում է առնվազն հարկադիր կատարման վայրում ցանկը փակցնելու միջոցով, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, իսկ Երևան քաղաքում իրականացվող աճուրդների դեպքում` նաև հարկադիր կատարման ծառայության ինտերնետային կայքում ցանկը տեղադրելու միջոցով:
4. Հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշմանը կից հրապարակային ծանուցումը կողմերն իրավունք ունեն իրենց միջոցներով` հարկադիր կատարման ծառայության անունից հրապարակելու ցանկացած այլ լրատվամիջոցով:
(31-րդ հոդվածը լրաց., խմբ. 07.07.05 ՀՕ-158-Ն, 19.03.12 ՀՕ-128-Ն)