Հոդված 108.2. Աշխատողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավական հետևանքները
Հոդված 108.2. Աշխատողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավական հետևանքները
(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-157-Ն)
1. Աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչև այն այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելը աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված:
2. Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) պահպանվում է։ Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում հանրային ծառայության մեջ գտնվող անձի աշխատավարձը չի պահպանվում։
3. Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողը չի կարող օգտվել իր ամենամյա արձակուրդի իրավունքից:
4. Աշխատողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելն արգելք չէ աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում առաջացել է աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
5. Հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերը կիրառվում են, եթե ոլորտային օրենքներով այլ բան նախատեսված չէ։
(108.2-րդ հոդվածը լրաց. 25.03.21 ՀՕ-124-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-157-Ն)
(25.03.21 ՀՕ-124-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(09.06.22 ՀՕ-157-Ն օրենքն ունի անցումային դրույթ)