Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-24-ից մինչև 2025-07-01։Բացել գործող տեքստը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 14 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 108.2. Աշխատողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավական հետևանքները

գործել է մինչև 2025-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 108.2. Աշխատողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավական հետևանքները

(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-157-Ն)

1. Աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչև այն այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելը աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված:

1.1.

1.2.

2. Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) պահպանվում է։ Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում գործատուի կողմից աշխատողի (բացառությամբ հանրային ծառայության մեջ գտնվող անձի) վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի վարձատրությունը չի պահպանվում։

2.1.

2.2.

3. Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողը չի կարող օգտվել իր ամենամյա արձակուրդի իրավունքից:

4. Աշխատողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելն արգելք չէ աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում առաջացել է աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ սույն օրենսգրքով կամ այլ օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

5. Հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերը կիրառվում են, եթե ոլորտային օրենքներով այլ բան նախատեսված չէ։

(108.2-րդ հոդվածը լրաց. 25.03.21 ՀՕ-124-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-157-Ն, լրաց., փոփ. 03.05.23 ՀՕ-160-Ն)

(25.03.21 ՀՕ-124-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(09.06.22 ՀՕ-157-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 29.05.25 ՀՕ-157-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։