Հոդված 200. Ուսումնական արձակուրդի վարձատրության պայմանները
Հոդված 200. Ուսումնական արձակուրդի վարձատրության պայմանները
1. Հանրակրթական, մասնագիտական կամ բարձրագույն կրթության կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին տրամադրված ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն` յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու:
2. Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ հանրակրթական, մասնագիտական կամ բարձրագույն կրթության կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ:
(200-րդ հոդվածը խմբ. 24.06.10 ՀՕ-117-Ն, փոփ., լրաց. 03.05.23 ՀՕ-160-Ն, լրաց. 11.09.25 ՀՕ-305-Ն)
(03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)