Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-07-05-ից մինչև 2009-06-27։Բացել գործող տեքստը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 19 · ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Հոդված 183. Աշխատանքի վարձատրությունը աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների դեպքում

գործել է մինչև 2009-06-27Բացել ARLIS-ում

Հոդված 183. Աշխատանքի վարձատրությունը աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների դեպքում

1. Սույն օրենսգրքի 244-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների դեպքում աշխատանքի վարձատրությունը կատարվում է ավելի բարձր տարիֆային դրույքով, քան նորմալ պայմաններում կատարված աշխատանքի համար: Վճարման չափը որոշվում է կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով:

2. Աշխատանքի պայմանների դասակարգումը և առողջության համար վնասակար գործոնների թույլատրելի նվազագույն մակարդակն ու քանակը սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։