Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-07-05-ից մինչև 2009-06-27։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 5. Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերը

գործել է մինչև 2009-06-27Բացել ARLIS-ում

Հոդված 5. Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերը

1. Գործատուն կարող է ընդունել ներքին և անհատական իրավական ակտեր աշխատողների կամ նրանց առանձին խմբերի համար աշխատանքային օրենսդրությամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված աշխատանքային, սոցիալական և այլ պայմանների համեմատ առավել բարենպաստ պայմաններ սահմանելու նպատակով: Եթե ներքին և անհատական իրավական ակտերը բովանդակում են դրույթներ, որոնք նվազ բարենպաստ են, քան աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով աշխատողների համար սահմանված պայմանները, ապա նման ակտերը կամ դրանց համապատասխան մասերն իրավաբանական ուժ չունեն:

2. Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերը կարող են ընդունվել հրամանների, կարգադրությունների, որոշումների, միջնորդագրերի, կարգագրերի և այլնի տեսքով:

3. Ներքին իրավական ակտերն ընդունվում են կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքի (հերթափոխային) և հանգստի ժամանակացույցները (գրաֆիկները) հաստատելու, աշխատողներին արտաժամյա աշխատանքի և հերթապահության ներգրավելու, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

Ներքին իրավական ակտերին գործատուն աշխատողներին ծանոթացնում է ստորագրությամբ, աշխատանքի թույլատրելուց առաջ կամ ոչ ուշ, քան դրանց հրապարակումից հետո` երեք օրվա ընթացքում, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:

4. Աշխատողի արձակուրդը ձևակերպելու, աշխատողին խրախուսանքի կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ժամանակավորապես այլ վայր կամ այլ աշխատանքի փոխադրելու, այլ վայր գործուղելու, վերջնահաշվարկ և սահմանված կարգով աշխատավարձից պահումներ կատարելու, ինչպես նաև անհատական աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ հարցեր կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր: Անհատական իրավական ակտերին գործատուն աշխատողներին ծանոթացնում է ստորագրությամբ ոչ ուշ, քան դրանց հրապարակումից հետո` երեք օրվա ընթացքում:

5. Ներքին և անհատական իրավական ակտերի հրապարակման, հաշվառման, պահպանման և արխիվացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։