Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2025-10-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 9. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակելի տարածության իրավունքի ապահովումը

գործել է մինչև 2025-10-20Բացել ARLIS-ում

Հոդված 9. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակելի տարածության իրավունքի ապահովումը

1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվելու կամ բնակվելու, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու, հանրապետության զինված ուժերում ծառայելու կամ ազատազրկման վայրերում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իրավունքը:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք, որոնք բնակվում են ժամանակավոր օթևանում կամ բնակության համար չնախատեսված օբյեկտներում, չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն, կացարանով ապահովելու համար դիմելու ու այն տրամադրելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, իրավունք ունեն ստանալու բնակելի տարածություն:

2. Բնակելի տարածություն չունեցող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակտարածությունը տրվում է արտահերթ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից:

3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կացարանով ապահովելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

(9-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.04.04 ՀՕ-69-Ն, 14.12.04 ՀՕ-39-Ն, փոփ., լրաց. 26.06.23 ՀՕ-241-Ն, խմբ. 24.10.24 ՀՕ-415-Ն)

(26.06.23 ՀՕ-241-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։