Հոդված 4. Լիցենզավորման սկզբունքները
Հոդված 4. Լիցենզավորման սկզբունքները
Լիցենզավորման սկզբունքներն են`
1) անձանց իրավունքների, օրինական շահերի, բարքերի և առողջության պաշտպանությունը, պետության պաշտպանության և անվտանգության ապահովումը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության բնագավառում միասնական քաղաքականության ապահովումը և մեկ միասնական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկի սահմանումը.
3) լիցենզավորման միասնական կարգի և սկզբունքների սահմանումը.
4) լիցենզավորման հրապարակայնությունը.
5) լիցենզավորման օրինականության ապահովումը.
6) լիցենզավորման պարզեցումը և թափանցիկության ապահովումը.
7) լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության պահանջների խախտման համար պատասխանատվության միասնական չափանիշների և տեսակների սահմանումը:
(4-րդ հոդվածը փոփ. 20.01.21 ՀՕ-47-Ն)