Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. Լիցենզիայի գործողությունը
Հոդված 6. Լիցենզիայի գործողությունը
1. Լիցենզիան տրվում է միայն սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության յուրաքանչյուր տեսակի համար:
2. Լիցենզիաների գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
(հոդվածը 16.11.22 ՀՕ-431-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)
(16.11.22 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)