Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-07-07։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐ

Հոդված 19. Լիցենզիայի և ներդիրի կրկնօրինակը

գործել է մինչև 2026-07-07Բացել ARLIS-ում

Հոդված 19. Լիցենզիայի և ներդիրի կրկնօրինակը

1. Լիցենզիան տրվում է մեկ օրինակով:

2. Լիցենզիայի կամ ներդիրի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում լիցենզավորող մարմին:

3. Լիցենզավորող մարմինը կորած լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է հայտը ներկայացնելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Լիցենզիան կամ ներդիրը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում լիցենզավորող մարմին` դրա կրկնօրինակը ստանալու համար:

5. Լիցենզավորող մարմինը ոչ պիտանի դարձած լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է նրա կողմից դիմումը տալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Լիցենզիաների կամ ներդիրների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

7. Լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակի կորստի դեպքում լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը տրվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.06.13 ՀՕ-87-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։