Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-07-ից մինչև 2026-07-20։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐ

Հոդված 17. Լիցենզիայի վավերապայմանները

գործել է մինչև 2026-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 17. Լիցենզիայի վավերապայմանները

1. Լիցենզիան պետք է բովանդակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը)՝

1) լիցենզավորող մարմնի անվանումը.

2) լիցենզիայի սերիան և համարը.

3) լիցենզիան տալու ամսաթիվը.

4) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան.

5) իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունը և բնակության վայրը.

6) գործունեության իրականացման վայրը (հասցեն) (նշվում է, եթե սույն օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում).

7) լիցենզիայի գործողության ժամկետը.

8) լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:

2. Լիցենզիաների ձևերը հաստատում են համապատասխան լիցենզավորման կարգերը հաստատող մարմինները:

3. Լիցենզիաների ձևերը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արժեթղթերի համար սահմանված պաշտպանվածության աստիճան, հանդիսանում են խիստ հաշվառման փաստաթղթեր, ունեն հաշվառման համար և սերիա:

Լիցենզիաների ձևերի ձեռքբերումը, հաշվառումը և պահպանումն իրականացնում են լիցենզավորող մարմինները:

4. Էլեկտրոնային եղանակով տրամադրվող լիցենզիաները և ներդիրները տրվում են սույն հոդվածով սահմանված վավերապայմաններին (տեղեկատվությանը) համապատասխան՝ էլեկտրոնային համակարգում լիցենզիայի և լիցենզիայի ներդիրների գեներացման և արտապատկերման միջոցով:

(17-րդ հոդվածը փոփ. 13.11.15 ՀՕ-121-Ն, լրաց. 16.11.22 ՀՕ-431-Ն)

(16.11.22 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։