Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-15-ից մինչև 2013-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐ

Հոդված 20. Լիցենզիաների գրանցամատյանի վարումը

գործել է մինչև 2013-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 20. Լիցենզիաների գրանցամատյանի վարումը

1. Լիցենզավորող մարմինները վարում են լիցենզիաների գրանցամատյաններ:

2. Լիցենզիաների գրանցամատյաններում պետք է նշվեն`

1) լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունը և բնակության վայրը.

2) լիցենզիայի համարը.

3) լիցենզիան տալու ամսաթիվը և գրանցման համարը.

4) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա.

5) գործունեության իրականացման վայրերը (հասցեն) (նշվում է, եթե սույն օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում).

6) գործողության ժամկետը.

7) գործողության ժամկետների երկարաձգումները.

8) տեղեկություններ՝ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, լիցենզիայի գործողության դադարեցման մասին.

9) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկություններ:

3. Լիցենզիայի գրանցամատյանի բոլոր էջերը համարակալում և կնքում է լիցենզավորող մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։