Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-15-ից մինչև 2013-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2013-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ V · ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 27. Պարզ լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը

գործել է մինչև 2013-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 27. Պարզ լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը

1. Պարզ լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու մասին հայտը՝ նշելով`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ.1) հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը,

գ) օրենքով նախատեսված այլ տեղեկատվություն,

դ) (ենթակետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-48-Ն)

2) (կետն ուժը կորցրել է 22.06.12 ՀՕ-172-Ն)

3) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

2. Պարզ լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

(27-րդ հոդվածը լրաց. 15.12.05 ՀՕ-12-Ն, 08.12.10 ՀՕ-227-Ն, լրաց., փոփ. 22.06.12 ՀՕ-172-Ն, փոփ. 29.04.13 ՀՕ-48-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։