Հոդված 1
Հոդված 1.
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 87-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները): Սույն կետի կիրառության իմաստով՝ ծխախոտի արտադրանք են համարվում նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000, 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող` ծխախոտ կամ վերականգնված ծխախոտ կամ նիկոտին կամ դրանց փոխարինիչներ պարունակող ապրանքները` նախատեսված առանց այրման ներշնչելու համար, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2404 91 000 ծածկագրին դասվող՝ նիկոտին պարունակող արտադրանքը՝ նախատեսված մարդու օրգանիզմ նիկոտին մատակարարելու համար.»: