Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-07-ից մինչև 2020-10-17։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-10-17-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՍՏՈՒԳՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 32. Ստուգվող սուբյեկտների իրավունքները

գործել է մինչև 2020-10-17ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 32. Ստուգվող սուբյեկտների իրավունքները

1. Բնապահպանական օրենսդրության նորմերի պահպանման բնագավառում ստուգվող սուբյեկտներն իրավունք ունեն`

ա) արգելելու ստուգումը և(կամ) ստուգում իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրելը, եթե բնապահպանական պետական տեսուչը խախտել է օրենքով սահմանված ստուգումների իրականացման կարգը.

բ) ծանոթանալու ստուգման ակտերին, ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ.

գ) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու ստուգումն իրականացնող բնապահպանական պետական տեսուչի գործողությունները.

դ) օրենքով սահմանված կարգով պահանջելու ստուգումն իրականացնող բնապահպանական տեսուչի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.

ե) չկատարելու ստուգման առաջադրանքներից չբխող պահանջները.

զ) սեփական շահերի պաշտպանության նպատակով ստուգմանը մասնակից դարձնելու մասնագետների, փորձագետների և փաստաբանների:

2. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տեսուչի գործողությունները կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. (մասն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-183-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-183-Ն)

(32-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.03.18 ՀՕ-183-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։