Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-10-17-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 13. Բնապահպանական պետական տեսուչի պարտականությունները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 13. Բնապահպանական պետական տեսուչի պարտականությունները

1. Բնապահպանական պետական տեսուչը պարտավոր է`

ա) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների կատարումը.

բ) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների սահմաններում ապահովել քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանումը.

գ) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների սահմաններում ուսումնասիրել քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բողոքներն ու դիմումները և դրանց ընթացք տալ.

դ) բնապահպանական օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ իրականացնել բացատրական աշխատանքներ.

ե) ապահովել առգրավված բնական ռեսուրսների, որսի, որսագործիքների և որսի գործիք համարվող այլ միջոցների` սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված տնօրինման կարգի պահպանումը.

զ) արձանագրել բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը և իր իրավասության սահմաններում տալ համապատասխան ընթացք.

է) իրականացնել անկողմնակալ վերահսկողություն բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.

ը) բնապահպանական օրենսդրության խախտում հայտնաբերելիս օրենքով սահմանված դեպքերում և կարգով անցկացնել քննություն.

թ) հանցագործության հատկանիշներով բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերի մասին իրազեկել իրավապահ մարմիններին:

2. Բնապահպանական պետական տեսուչն իր պարտականությունների կատարման ընթացքում առաջնորդվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով:

(13-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-183-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։