Հոդված 24. Թեմատիկ ստուգումների իրականացման կարգը
Հոդված 24. Թեմատիկ ստուգումների իրականացման կարգը
1. Թեմատիկ ստուգումների համար հիմք են համարվում լիազոր մարմնի ղեկավարի հաստատած տարեկան ծրագիրը և լիազոր մարմնի ու իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջև կնքված` շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների բանական օգտագործման վերաբերյալ պայմանագիրը:
2. Հաստատված տարեկան ծրագրին համապատասխան` ստուգում իրականացնելու մասին հրամանը տալիս է լիազոր մարմնի ղեկավարը, իսկ հանձնարարագիրը՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ` տարածքային բնապահպանական ավագ պետական տեսուչը:
3. Թեմատիկ ստուգումների ընթացքի և ժամկետների համար նախատեսված սահմանափակումները չեն տարածվում թեմատիկ ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարականների` ըստ ժամկետների կատարման նկատմամբ ստուգման ընթացքի և ժամկետի վրա:
4. Թեմատիկ ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով: