Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-12-31-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 34. Բնապահպանական պետական տեսչության և մաքսային ու հարկային մարմինների հետ փոխհարաբերությունները

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 34. Բնապահպանական պետական տեսչության և մաքսային ու հարկային մարմինների հետ փոխհարաբերությունները

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կենսառեսուրսների (բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների), վտանգավոր թափոնների տեղափոխումը (ներմուծում, արտահանում, տարանցիկ փոխադրում) կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թույլտվության կամ լիցենզիայի առկայության դեպքում:

Սույն հոդվածում նշված ապրանքների արտահանման, ներմուծման, տարանցիկ փոխադրման մասին տեղեկատվությունը մաքսային մարմինը հնգօրյա ժամկետում տրամադրում է բնապահպանական պետական տեսչությանը:

Տեղեկանքում ներառվում են ապրանքների նկարագիրը և ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի, քանակը, ամսաթիվը և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող այլ տեղեկություններ:

Բնապահպանական պետական տեսչությունը սույն հոդվածում նշված տեղեկատվության ուսումնասիրության և տեղեկատվության մեջ ընդգրկված սուբյեկտներում սույն օրենքով սահմանված կարգով կատարած ստուգումների արդյունքների հիման վրա կարող է դիմել մաքսային մարմին` լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար:

2. Բնապահպանական պետական տեսչության և հարկային մարմինների միջև փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով ու իրավական այլ ակտերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։