Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-07-ից մինչև 2020-10-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 30. Կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի վճարման փաստը հաստատող անդորրագրերի ստուգման կարգը

գործել է մինչև 2020-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 30. Կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի վճարման փաստը հաստատող անդորրագրերի ստուգման կարգը

1. Ստուգումների ընթացքում բնապահպանական պետական տեսուչն ստուգում է բնօգտագործման վճար վճարող ստուգվող սուբյեկտի կողմից կենսապաշարի օգտագործման համար վճարի վճարման փաստը հաստատող անդորրագրի առկայությունը, կենսապաշարների օգտագործման համար վճարի` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված լինելը, ինչպես նաև կենսապաշարների օգտագործման համար տրված թույլտվության, լիցենզիայի, կնքված պայմանագրի և բնօգտագործման վճարի վճարման փաստը հաստատող անդորրագրի համապատասխանությունը բնապահպանական օրենսդրությանը:

Համապատասխանությունը պարզելու նպատակով ստուգվում են կենսապաշարի տեսակը, քանակը, օգտագործման ժամանակահատվածը և վայրը (տարածքը):

2. Կենսապաշարների տեղափոխման ժամանակ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև դրանց իրացման վայրերում բնապահպանական պետական տեսուչն իրականացնում է կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի վճարման փաստը հաստատող անդորրագրերի ստուգում:

Ստուգման ժամանակ ստուգվում է նաև վճարի հաշվարկը` անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշգրտումներ կատարելով նշված հաշվարկում, ստուգվող սուբյեկտին հանձնելով հաշվարկված վճարի վճարման անդորրագիր, այնուհետև վերահսկելով, որ վճար վճարողը ապահովի հաշվարկված վճարի վճարումը:

3. Ստուգման ընթացքում առանց բնօգտագործման վճարի վճարման փաստը հաստատող անդորրագրի հայտնաբերված ապօրինի կենսապաշարը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված չափաքանակը չգերազանցելու դեպքում բնապահպանական պետական տեսուչն օրենքով սահմանված կարգով հաշվարկում է տվյալ կենսապաշարի օգտագործման համար վճարը և վերահսկում, որպեսզի վճար վճարողն ապահովի վճարի վճարումը:

4. Ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի կենսապաշարը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված չափաքանակը գերազանցելու դեպքում բնապահպանական պետական տեսուչը սույն օրենքով սահմանված կարգով առգրավում է ապօրինի օգտագործվող կենսապաշարը:

5. Կենսապաշարների օգտագործման վճարի վճարման փաստը հաստատող վճարի և հաշվարկված վճարի վճարման անդորրագրերի ձևերը հաստատում է բնապահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

6. Ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ` որսի), որսագործիքների և որսի գործիք համարվող այլ միջոցների տնօրինման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Առգրավված բնական ռեսուրսների իրացումից կամ դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցներից առաջացած գումարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(30-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-270-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-183-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։