Հոդված 33. Ստուգվող սուբյեկտների պարտականությունները
Հոդված 33. Ստուգվող սուբյեկտների պարտականությունները
1. Բնապահպանական օրենսդրության նորմերի պահպանման բնագավառում ստուգվող սուբյեկտները պարտավոր են` ա) պահպանել բնապահպանական օրենսդրության նորմերի կատարումը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ ինքնահսկում կամ արտադրական հսկում.
գ) չխոչընդոտել ստուգումների ընթացքին.
դ) կատարել ստուգում իրականացնող անձանց օրինական պահանջները.
ե) ստուգող անձանց պահանջով տրամադրել ստուգմանն առնչվող փաստաթղթեր, տվյալներ, բանավոր և գրավոր բացատրություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ և ստուգմանն անհրաժեշտ այլ փաստաթղթեր և իրեր.
զ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար.
է) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում վերացնել ստուգմամբ բացահայտված թերություններն ու իրավախախտումները:
2. Ստուգվող սուբյեկտները պարտավոր են իրականացնել սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ:
3. Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման համար ինքնահսկում կամ արտադրական հսկում իրականացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Սույն հոդվածի պահանջները չկատարելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: