Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-15-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՍՏՈՒԳՎՈՂ ԵՎ ԴԻՏԱՐԿՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 32. Ստուգվող և դիտարկվող սուբյեկտների իրավունքները

գործել է մինչև 2026-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 32. Ստուգվող և դիտարկվող սուբյեկտների իրավունքները

(վերնագիրը լրաց. 06.10.20 ՀՕ-452-Ն)

1. Բնապահպանական օրենսդրության նորմերի պահպանման բնագավառում ստուգվող և դիտարկվող սուբյեկտներն իրավունք ունեն`

ա) արգելելու ստուգումը կամ դիտարկումը կամ ստուգում կամ դիտարկում իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրելը, եթե բնապահպանական պետական տեսուչը խախտել է օրենքով սահմանված ստուգումների կամ դիտարկումների իրականացման կարգը.

բ) ծանոթանալու ստուգման կամ դիտարկման ակտերին, ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ.

գ) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու ստուգումը կամ դիտարկումն իրականացնող բնապահպանական պետական տեսուչի գործողությունները.

դ) օրենքով սահմանված կարգով պահանջելու ստուգումը կամ դիտարկումն իրականացնող բնապահպանական տեսուչի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.

ե) չկատարելու ստուգման կամ դիտարկման առաջադրանքներից չբխող պահանջները.

զ) սեփական շահերի պաշտպանության նպատակով ստուգմանը կամ դիտարկմանը մասնակից դարձնելու մասնագետների, փորձագետների և փաստաբանների:

2. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տեսուչի գործողությունները կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. (մասն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-183-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-183-Ն)

(32-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.03.18 ՀՕ-183-Ն, լրաց., փոփ. 06.10.20 ՀՕ-452-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։