Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-07-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 18. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացություն տալու կարգը

գործել է մինչև 2023-07-12Բացել ARLIS-ում

Հոդված 18. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացություն տալու կարգը

1. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման նպատակով լիազոր մարմինը հայտատուի դիմումում նշված պեստիցիդների և ագրոքիմիկատների յուրաքանչյուր տեսակի համար պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տալիս է եզրակացություն:

2. Պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննությունն իրականացվում է ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին:

3. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է միայն Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկված պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին:

4. Եզրակացություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք ներկայացնում են`

1) դիմում (իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձինք դիմումում տեղեկությունների շարքում ներկայացնում են նաև պետական գրանցման կամ հաշվառման համարը).

2) ֆիզիկական անձինք` անձնագրի պատճենը.

3) ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների նկարագրությունը (անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռք բերելու վայրը).

4) պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներմուծողները ներկայացնում են բուսասանիտարական հաշվառման վկայականը կամ դրա պատճենը:

5. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացությունը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը մնում է լիազոր մարմնում, իսկ երկրորդ օրինակը տրվում է հայտատուին:

6. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացություն ստանալու համար դիմողն իր ներկայացրած սխալ տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

7. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացություն տալու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով:

8. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացություն տալու մերժման հիմք են սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի բացակայությունը կամ պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության բացասական արդյունքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։