Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-01-ից մինչև 2026-03-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 22. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը

գործել է մինչև 2026-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 22. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը

1. Իրավասու մարմինների կողմից ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի և(կամ) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացված մասնավոր կյանքի տվյալները գաղտնի են: Արգելվում է առանց ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի համաձայնության զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ եղանակով նրանց վերաբերյալ այնպիսի տեղեկության հրապարակումը, որը թույլ կտա բացահայտել նրանց ինքնությունը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Ոստիկանության իրավասու ծառայողներին, աջակցության կենտրոնի և ապաստարանի աշխատակիցներին արգելվում է հրապարակել ապաստարանում տեղավորված՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների և նրանց խնամքի տակ գտնվող անձանց գտնվելու վայրը կամ այլ տեղեկություն, որի միջոցով հնարավոր է հայտնաբերել նրանց գտնվելու վայրը:

3. Մասնավոր կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, իսկ դրա հետևանքով անձին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով:

(22-րդ հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-198-Ն, փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն)

(26.06.23 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։