Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-01-ից մինչև 2026-03-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 6. Նախազգուշացումը

գործել է մինչև 2026-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. Նախազգուշացումը

1. Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը տեղի է ունեցել առաջին անգամ, առկա չէ հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, և անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն: Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը ներառում է բռնության շարունակման կամ կրկնման դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների մասին իրազեկում: Նախազգուշացումը կիրառվում է դեպքի մասին տեղեկանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում:

2. Նախազգուշացում կիրառելու մասին ոստիկանության իրավասու ծառայողի կայացրած պատճառաբանված որոշման պատճենը ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հանձնվում է ստորագրությամբ` առձեռն: Դեպքի վայրում նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան պարզաբանվում է հեռախոսակապի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է նրա հաշվառման վայր պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ պատվիրված փոստի միջոցով: Նախազգուշացումն ուժի մեջ է մտնում որոշման կայացման պահից:

3. Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հանձնվելուց կամ դրա բովանդակությունը նրան հեռախոսակապի միջոցով պարզաբանվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ինչպես նաև դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:

4. Նախազգուշացում կիրառելու մասին պատճառաբանված որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է Լիազոր մարմին, որը հնարավորին չափ սեղմ ժամկետում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացման ծրագրով նախատեսված ծառայությունները բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով:

(6-րդ հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-198-Ն, փոփ., խմբ. 12.04.24 ՀՕ-169-Ն)

(26.06.23 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։