Հոդված 6.2. Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը, փորձարկումը, գրանցման ժամկետը և դրանց գրանցումից հանումը
Հոդված 6.2. Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը, փորձարկումը, գրանցման ժամկետը և դրանց գրանցումից հանումը
1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ և 6.1-ին հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով պահանջվող փաստաթղթերը պետք է տրամադրի արտադրողը:
2. Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձարկումն իրականացվում է դրանք պետական գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդները գրանցվում են հինգ տարի ժամկետով, իսկ ագրոքիմիկատները՝ տասը տարի ժամկետով, և գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջը տրվում է գրանցման վկայական:
4. Պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցումից հանվում են, եթե՝
1) լրացել է գրանցման ժամկետը, սակայն թույլատրվում է դրանց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը մինչև պիտանիության ժամկետի ավարտը.
2) գրանցման վկայական ստացած անձը ներկայացրել է գրանցումից հանելու հայտ.
3) պեստիցիդի ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերից և ագրոքիմիկատի սննդատարրերից որևէ մեկը ներառվել է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում.
4) գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում հայտնաբերվել են կեղծ տեղեկություններ կամ անհամապատասխանություններ օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
5) առկա են պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցումը անվավեր ճանաչելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված այլ հիմքեր։
(6.2-րդ հոդվածը լրաց. 15.11.24 ՀՕ-460-Ն)
(15.11.24 ՀՕ-460-Ն օրենքն ունի անցումային դրույթ)