Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-09-ից մինչև 2026-07-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Հողերի մշակությունը, պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործումը, մոլախոտային բուսականության դեմ տարվող պայքարը

գործել է մինչև 2026-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հողերի մշակությունը, պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործումը, մոլախոտային բուսականության դեմ տարվող պայքարը

1. Գյուղատնտեսական նշանակության հողերի մշակությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են իրականացնել`

1) հողի հիմնական, նախացանքային, հետցանքային և միջշարքային մշակության համալիր միջոցառումներ.

2) հողի հողատարումը կանխարգելող համալիր միջոցառումներ.

3) հողի երկրորդային աղակալումը և ճահճացումը կանխարգելող համալիր միջոցառումներ.

4) հողի խորքային ջրերի թույլատրելի մակարդակի պահպանումը, ինչպես նաև մշակաբույսերի ոռոգման ընթացքում գերխոնավության կանխարգելումը.

5) հողի օգտակար հատկանիշների պահպանման համալիր միջոցառումներ.

6) հողը պեստիցիդների, ագրոքիմիկատների և կենսապատրաստուկների վնասակար մնացորդների աղտոտումից պաշտպանելու միջոցառումներ.

7) հողի հիմնական սննդատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պակասը լրացնող համալիր միջոցառումներ.

8) պարարտացման համալիր միջոցառումների կատարման ընթացքում բուսասանիտարական անվտանգության ապահովումը:

1.1. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությունը և վաճառքը օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության տեսակներ են։

1․2․ Քաղաքականություն մշակող լիազոր մարմինը սահմանում է պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի գործողությունների ծրագրեր և կանոններ նիտրատների նկատմամբ զգայուն գոտիների համար։

2. Արգելվում են`

1) Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում չընդգրկված, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների, ինչպես նաև ընդգրկված, բայց ժամկետանց և անորակ պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումը, իրացումն ու օգտագործումը.

2) բուսասանիտարական նորմերին չհամապատասխանող պահեստներում ու շինություններում պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանումը.

3) պահեստներում պեստիցիդների ու ագրոքիմիկատների և սննդամթերքի համատեղ պահպանումը, փոխադրամիջոցներով դրանց միաժամանակյա փոխադրումը.

4) պեստիցիդների և ագրոքիմիկատների մնացորդային առավելագույն քանակը գերազանցող բուսաբուծական մթերքների իրացումը.

5) պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործման համար թույլատրելի քանակների գերազանցումը:

(10-րդ հոդվածը լրաց. 15.06.23 ՀՕ-220-Ն, փոփ., լրաց. 15.11.24 ՀՕ-460-Ն, լրաց. 04.03.26 ՀՕ-74-Ն)

(15.11.24 ՀՕ-460-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 04.03.26 ՀՕ-74-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։