Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14. Բուսասանիտարական անձնագիրը
Հոդված 14. Բուսասանիտարական անձնագիրը
1. Բուսասանիտարական անձնագիրը տրվում է միայն հաշվառված ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների համար` բուսասանիտարական զննման կամ փորձաքննության արդյունքում և բուսասանիտարական կանոնների ու նորմերի բավարարման դեպքում:
2. Բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերը, բուսական արտադրանքը և այլ կարգավորվող առարկաներն արգելվում է ներմուծել վնասակար օրգանիզմներից զերծ գոտի կամ տեղափոխել այդ գոտով, բացառությամբ եթե առկա է բուսասանիտարական անձնագիր տվյալ գոտու համար:
(14-րդ հոդվածը փոփ. 15.11.24 ՀՕ-460-Ն)
(15.11.24 ՀՕ-460-Ն օրենքն ունի անցումային դրույթ)