Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

Հոդված 18. Բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծումն ու ոչնչացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծումն ու ոչնչացումը

(վերնագիրը փոփ. 15.11.24 ՀՕ-460-Ն)

1. Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների մուտքը, տարածումն ու վարակի օջախները վերացնելու նպատակով բուսասանիտարական փորձաքննության արդյունքում բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի տված եզրակացության հիման վրա վարակակիր կամ հիվանդության կասկած առաջացնող բույսերը, բուսական արտադրանքը և այլ կարգավորվող առարկաները վարակազերծվում կամ ոչնչացվում են` բուսասանիտարական կանոններին համապատասխան` բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հսկողությամբ:

2. Բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծման անհրաժեշտությունը, կատարման վայրը և եղանակը որոշում է բուսասանիտարական լիազոր մարմնի պաշտոնատար անձը:

3. Բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծման և ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(18-րդ հոդվածը փոփ. 15.11.24 ՀՕ-460-Ն)

(15.11.24 ՀՕ-460-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։