Հոդված 8. Պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումը
Հոդված 8. Պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումը
1. Պեստիցիդները և ագրոքիմիկատները ենթակա են պարտադիր թունաբանահիգիենիկ գնահատման, որն իրականացնում են անհրաժեշտ գիտական ու նյութական ապահովվածություն և համապատասխան որակավորված մասնագետներ ունեցող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նման լիազորություններ ունեցող կազմակերպությունները:
2. Պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատման անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:
3. Կատարվող փորձարկումների կարգերի, ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի տեսականու, պատրաստուկի ծախսի նորմաների և կիրառման տեխնոլոգիաների, պեստիցիդների և ագրոքիմիկատների կիրառման մասին հրահանգների ու հանձնարարականների համընկնման դեպքում Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման ընթացքում կարող են ընդունվել այլ երկրներում իրականացված փորձարկման արդյունքները: Երկրների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Թունաբանահիգիենիկ գնահատման սկզբունքներն են`
1) թունաբանահիգիենիկ գնահատման եզրակացությունների գիտական հիմնավորումը.
2) գնահատող փորձագետների անկախությունը` լիազորությունների իրականացման ժամանակ.
3) գնահատման ամբողջական իրականացումը.
4) հետազոտվող նյութերի գաղտնիության ապահովումը:
5. Պեստիցիդի և (կամ) ագրոքիմիկատի թունաբանահիգիենիկ գնահատման արդյունքում կազմվում է պեստիցիդի և (կամ) ագրոքիմիկատի անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ:
6. Որևէ բուսական արտադրանքի շրջանառության համար նախատեսված պեստիցիդի ազդող նյութի հետազոտության սահմանված մեթոդի բացակայության դեպքում նշված բուսական արտադրանքը չի ներառվում այն մշակաբույսերի ցանկում, որոնցում տվյալ պատրաստուկը կարող էր օգտագործվել: