Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-07-12-ից մինչև 2025-06-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻՆ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 8. Պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումը

գործել է մինչև 2025-06-03Բացել ARLIS-ում

Հոդված 8. Պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումը

1. Պեստիցիդները և ագրոքիմիկատները ենթակա են պարտադիր թունաբանահիգիենիկ գնահատման, որն իրականացնում են անհրաժեշտ գիտական ու նյութական ապահովվածություն և համապատասխան որակավորված մասնագետներ ունեցող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նման լիազորություններ ունեցող կազմակերպությունները:

2. Պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատման անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:

3. Կատարվող փորձարկումների կարգերի, ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի տեսականու, պատրաստուկի ծախսի նորմաների և կիրառման տեխնոլոգիաների, պեստիցիդների և ագրոքիմիկատների կիրառման մասին հրահանգների ու հանձնարարականների համընկնման դեպքում Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման ընթացքում կարող են ընդունվել այլ երկրներում իրականացված փորձարկման արդյունքները: Երկրների ցանկը հաստատում է Կառավարությունը:

4. Թունաբանահիգիենիկ գնահատման սկզբունքներն են`

1) թունաբանահիգիենիկ գնահատման եզրակացությունների գիտական հիմնավորումը.

2) գնահատող փորձագետների անկախությունը` լիազորությունների իրականացման ժամանակ.

3) գնահատման ամբողջական իրականացումը.

4) հետազոտվող նյութերի գաղտնիության ապահովումը:

5. Պեստիցիդի և (կամ) ագրոքիմիկատի թունաբանահիգիենիկ գնահատման արդյունքում կազմվում է պեստիցիդի և (կամ) ագրոքիմիկատի անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ:

6. Որևէ բուսական արտադրանքի շրջանառության համար նախատեսված պեստիցիդի ազդող նյութի հետազոտության սահմանված մեթոդի բացակայության դեպքում նշված բուսական արտադրանքը չի ներառվում այն մշակաբույսերի ցանկում, որոնցում տվյալ պատրաստուկը կարող էր օգտագործվել:

(8-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-287-Ն)

(հոդվածը 15.11.24 ՀՕ-460-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո)

(15.11.24 ՀՕ-460-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։