Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 5. Բուսասանիտարիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 5. Բուսասանիտարիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

1. Բուսասանիտարիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`

1) ոլորտում իրականացվող նպատակային ծրագրերի հաստատումը.

2) բուսասանիտարիայի միջազգային համագործակցության պետական ծրագրերի հաստատումը.

3) պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգի սահմանումը.

4) պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմի և գործունեության կարգի սահմանումը.

5) պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգի և պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման եզրակացության ձևերի սահմանումը.

6) բույսերի կարանտինի սահմանումը և կարանտինի չեղյալ հայտարարումը.

7) պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությանը և շրջանառությանը ներկայացվող պահանջների սահմանումը.

8) պեստիցիդի և ագրոքիմիկատի փաթեթավորմանը ներկայացվող պահանջների սահմանումը.

9) սույն օրենքից բխող իրավական այլ ակտերի ընդունումը:

(5-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-240-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։