Հոդված 1. «Պրոբացիայի ծառայության մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-422-Ն օրենքի 25-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Պրոբացիայի ծառայության մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-422-Ն օրենքի 25-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) ապահովում է տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալների փոխադրումը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալների փոխադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, իսկ փոխադրման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության և ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով:»: