Անցնել բովանդակությանը

Հոդված 21. ․ Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21․ Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 25. Գնումների բաժանման կամ խմբավորման և գնման առարկայի բնութագրերի փոփոխման անթույլատրելիությունը

1. Մրցակցային գնման ընթացակարգերի կիրառման ժամանակ առանձին բնութագրեր ունեցող գնումները մեկ գնման գործընթացի շրջանակում կարող են բաժանվել չափաբաժինների: Արգելվում է՝

1) մեկ գնման առարկան բաժանել առանձին չափաբաժինների՝ մրցակցային գնման ընթացակարգի կիրառումից խուսափելու նպատակով.

2) փոփոխել գնման առարկան:

2. Պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բնութագրերի փոփոխման դեպքերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Առանձին բնութագրեր ունեցող գնման առարկաները մեկ չափաբաժնում խմբավորել թույլատրվում է, երբ նման խմբավորումը բխում է կարիքի բավարարման անհրաժեշտությունից: Արգելվում է առանձին բնութագրեր ունեցող գնման առարկաները մեկ չափաբաժնում խմբավորել՝ թիրախավորելով միայն մրցակցության սահմանափակումը: Նախաորակավորման հայտարարությամբ կամ հրավերով ներկայացվում է գնման առարկաները մեկ չափաբաժնում խմբավորելու հիմնավորումը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։