Հոդված 12. Օրենքի 17.1-ին հոդվածում՝
Հոդված 12. Օրենքի 17.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետը «գնահատումների» բառից հետո լրացնել «, ուսումնասիրության» բառով.
2) 2-րդ մասի՝
ա. 1-ին կետը «դիմումը» բառից հետո լրացնել «՝ նշելով կասեցման պատճառները» բառերով,
բ. 2-րդ կետը «չվերացնելը» բառից հետո լրացնել «կամ վերացնելու վերաբերյալ ապացույցներ չներկայացնելը» բառերով.
3) 3-րդ մասը «Հավատարմագրման» բառից հետո լրացնել «լրիվ» բառով.
4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
5) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է հավատարմագրման կոմիտեի կողմից համապատասխան որոշման կայացմանը հաջորդող օրվանից ոչ ուշ, քան հինգ ամիս ժամկետով՝ հիմք ընդունելով ՀԳՄ-ի կողմից ներկայացված կասեցման հիմքերը վերացնելու միջոցառումների իրականացման ժամկետները: Կասեցումից հետո հավատարմագրումը ենթակա է վերականգնման՝ ուսումնասիրության, պարբերական կամ արտահերթ գնահատման արդյունքների հիման վրա՝ ՀԳՄ-ի կողմից ներկայացված դիմումի դեպքում: Դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ և պետք է ուղեկցվի կասեցման հիմքերի վերացումը հավաստող համապատասխան ապացույցներով:».
6) 6-րդ մասի՝
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ հավատարմագրման կասեցման հիմքերը նույն մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում.»,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) կեղծ տեղեկատվություն տրամադրելու կամ Հավատարմագրման ազգային մարմնին համապատասխանության գնահատման գործունեությանը վերաբերող տեղեկատվություն չտրամադրելու դեպքում.»,
գ. 5-րդ կետից հանել «հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետում ԱՐՄՆԱԲ-ի կողմից» բառերը,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) առանց համապատասխանության գնահատման գործընթաց իրականացնելու (բավարար հիմքերի բացակայություն) համապատասխան փաստաթուղթ տրամադրելու դեպքում:».
7) 7-րդ մասի «Գնահատումների ժամանակ» բառերը փոխարինել «Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ի իրազեկությունը գնահատելու գործընթացում» բառերով.
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ մասերով.
«8. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ի իրազեկությունը գնահատելու գործընթացում ՀԳՄ-ն չի կարող դիմել հավատարմագրման կասեցման, դադարեցման համար:
9. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ի վերաբերյալ բողոքների ուսումնասիրության կամ հիմնավոր կասկածի դեպքում արտահերթ գնահատման ընթացքում ՀԳՄ-ն չի կարող դիմել հավատարմագրման կրճատման, կասեցման, դադարեցման համար:
10. Սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ, 4-րդ կամ 7-րդ կետերով սահմանված հիմքերով հավատարմագրման դադարեցման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում տվյալ իրավաբանական անձի հիմնադիրը, մասնակիցը կամ ղեկավար պաշտոնատար անձը (այդ թվում՝ տնօրենը, ՀԳՄ-ի ղեկավարը, նրա տեղակալները կամ որոշումներ ընդունելու իրավասություն ունեցող այլ անձ) չեն կարող առնվազն վեց ամիս հավատարմագրման հայտ ներկայացնել իրենց կամ մեկ այլ իրավաբանական անձի անունից:»: