Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1) վկայագրում՝ պետական գրանցում և համապատասխանության հայտարարագրի գրանցում իրականացնող իրավաբանական անձանց կարողությունների, համակարգերի և գործընթացների հավաստում.».

2) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17) չափման միջոցի տրամաչափարկում (կալիբրավորում)՝ գործողություն, որը տրված պայմաններում առաջին փուլում սահմանում է կապը մեծության արժեքների ու համապատասխան ցուցմունքների՝ վերաբերելի (համապատասխան) չափումների անորոշություններով, և չափանմուշներից ստացված չափման անորոշությունների միջև, իսկ երկրորդ փուլում այդ տեղեկությունն օգտագործվում է ցուցմունքից չափման արդյունք ստանալու կապը սահմանելու համար.».

3) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20) հավատարմագրման փորձագետ (գնահատող)` հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված ֆիզիկական անձ, որին Հավատարմագրման ազգային մարմինը նշանակել է ՀԳՄ-ի կառավարման համակարգի գնահատում իրականացնելու, գնահատման գործընթացը ղեկավարելու համար.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին կետով.

«20.1) տեխնիկական գնահատող՝ հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված հավատարմագրման որոշակի բնագավառում հատուկ գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ, որը Հավատարմագրման ազգային մարմնի կողմից նշանակվել է ինքնուրույն կամ որպես գնահատման խմբի անդամ՝ համապատասխանության գնահատման մարմնի գնահատում իրականացնելու համար.».

5) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22) գնահատում՝ Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ստանդարտի (ստանդարտների), նորմատիվ իրավական ակտերի հիման վրա ՀԳՄ-ի իրազեկությունը հավատարմագրման ոլորտում հավաստելու գործընթաց (ներառյալ՝ ՀԳՄ-ի գործունեությանը հետևումը).».

6) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27) համապատասխանության սերտիֆիկատ` համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, գործընթացի, ծառայության համապատասխանությունը սահմանված պահանջներին.».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով.

«31) համապատասխանության գնահատման սխեմա՝ կանոններ և ընթացակարգեր, որոնք նկարագրում են համապատասխանության գնահատման օբյեկտները, սահմանում են նշված պահանջները և տրամադրում են մեթոդաբանություն՝ համապատասխանության գնահատում իրականացնելու համար:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։