Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-04-ից մինչև 2023-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 27. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացներում ձեռնարկողների իրավունքներն ու պարտականությունները

գործել է մինչև 2023-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 27. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացներում ձեռնարկողների իրավունքներն ու պարտականությունները

1. Գնահատման և փորձաքննության գործընթացում ձեռնարկողն իրավունք ունի՝

1) լիազոր մարմնից ստանալու գնահատման և փորձաքննության գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն.

2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալու տարածքին առնչվող գործող հիմնադրութային փաստաթղթերը, ինչպես նաև ազդեցության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ ցանկացած այլ տեղեկատվություն.

3) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու փորձաքննական եզրակացությունը և ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

2. Փորձաքննության գործընթացում ձեռնարկողը պարտավոր է՝

1) պահպանել սույն օրենքով սահմանված պահանջները.

2) տրամադրել սույն օրենքով սահմանված փաստաթղթերն ու տեղեկությունները լիազոր մարմնին.

3) ապահովել ներկայացվող նյութերի ամբողջականությունը, հավաստիությունը և հիմնավորվածությունը.

4) իրականացնել փորձաքննության ընթացքում հանրության ծանուցումը և քննարկումները.

5) տրամադրել համապատասխան նյութերն ու փաստաթղթերը հանրային քննարկումներ անցկացնողներին.

6) ընդունել կամ հաստատման ներկայացնել հիմնադրութային փաստաթուղթը և իրականացնել նախատեսվող գործունեությունը միայն փորձաքննական դրական եզրակացության առկայության դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։