Գլուխ 2 · ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. Տեղական տուրք և (կամ) վճար վճարողները
Հոդված 4. Տեղական տուրք և (կամ) վճար վճարողները
Տեղական տուրք և (կամ) վճար վճարող են համարվում սույն օրենքի 7 հոդվածում նշված լիազորությունների իրականացման դիմաց և 8 հոդվածում նշված գործողությունների համար վճարող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները: