Գլուխ 6 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 21. Տեղական տուրքերը և (կամ) վճարները գանձելիս համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը
Հոդված 21. Տեղական տուրքերը և (կամ) վճարները գանձելիս համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը
1. Տեղական տուրքերը և (կամ) վճարները հաշվարկող և գանձող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել այն տեղական ինքնակառավարման մարմին, որին անմիջականորեն ենթարկվում կամ որի պատվերով գործում են այդ անձինք, կամ դատարան:
2. Վերադասության կարգով բողոքները քննության են առնվում, և դրանց առթիվ որոշումներ են ընդունվում բողոքն ստացվելու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում: