Հոդված 10. Տեղական տուրքերի դրույքաչափերը
Հոդված 10. Տեղական տուրքերի դրույքաչափերը
1. Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների` շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարություն (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`
ա) հիմնական օբյեկտների համար` 0-50 000 դրամ.
բ) մինչև 6 քառ. մ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար` 0-20 000 դրամ.
գ) 6 քառ. մ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար` 0-30 000 դրամ:
2. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 0-15 000 դրամ:
3. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 0-5 000 դր.:
4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի ընթացիկ տարվա համար վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`
ա) հիմնական շինությունների ներսում` վաճառքի կազմակերպման դեպքում` 0-50 000 դրամ.
բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 0-70 000 դրամ:
5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`
ա) գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար ընթացիկ տարվա համար` 50 000-350 000 դրամ.
բ) գյուղատնտեսական մթերքների համար` յուրաքանչյուր օրվա համար` 0-250 դրամ.
գ) այլ ապրանքների (այդ թվում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար` ընթացիկ տարվա համար` 0-100 000 դր.:
6. Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`
ա) խաղատների համար` 500 000-1 000 000 դրամ.
բ) շահումներով խաղերի կազմակերպման համար` 250 000-500 000 դր.
գ) բաղնիքների (սաունաների) համար` 200 000-500 000 դրամ.
դ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50 000-100 000 դրամ:
7. Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 0-5 000 դրամ:
8. Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`
ա) ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 250 000-500 000 դրամ.
բ) այլ արտաքին գովազդի համար` 5 000-50 000 դրամ:
9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-10 000 դրամ:
10. Համայնքի տարածքում (բացառությամբ թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-10 000 դրամ:
11. Սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի վերին սահմանները քաղաքային համայնքներում կարող են լինել մինչև մեկ ու կես անգամ ավելի, իսկ թաղային համայնքներում` երկու անգամ ավելի:
(10-րդ հոդվածը 11.11.98 ՀՕ-260)