Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-01-01-ից մինչև 2003-11-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 10. Տեղական տուրքերի դրույքաչափերը

գործել է մինչև 2003-11-06Բացել ARLIS-ում

Հոդված 10. Տեղական տուրքերի դրույքաչափերը

1. Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների` շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարություն (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

ա) հիմնական օբյեկտների համար` 0-50 000 դրամ.

բ) մինչև 6 քառ. մ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար` 0-20 000 դրամ.

գ) 6 քառ. մ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար` 0-30 000 դրամ:

2. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 0-15 000 դրամ:

3. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 0-5 000 դր.:

4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` 0-ից 12,500 դրամ.

բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` 0-ից 17,500 դրամ:

5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

ա) գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար` ընթացիկ տարվա համար` 50.000-350.000 դրամ.

բ) գյուղատնտեսական մթերքների համար` յուրաքանչյուր օրվա համար` 0-250 դրամ.

գ) այլ ապրանքների (այդ թվում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար` յուրաքանչյուր եռամսյակի համար` 0-25000 դրամ:

6. Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`

ա) խաղատների համար` 500 000-1 000 000 դրամ.

բ) շահումներով խաղերի կազմակերպման համար` 250 000-500 000 դր.

գ) բաղնիքների (սաունաների) համար` 200 000-500 000 դրամ.

դ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50 000-100 000 դրամ:

7. Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 0-5 000 դրամ:

8. Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

ա) ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 250 000-500 000 դրամ.

բ) այլ արտաքին գովազդի համար` 5 000-50 000 դրամ:

9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-10 000 դրամ:

10. Համայնքի տարածքում (բացառությամբ թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-10 000 դրամ:

11. Սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի վերին սահմանները քաղաքային համայնքներում կարող են լինել մինչև մեկ ու կես անգամ ավելի, իսկ թաղային համայնքներում` երկու անգամ ավելի:

(10-րդ հոդվածը փոփ. 11.11.98 ՀՕ-260, խմբ. 20.05.02 ՀՕ-348-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։