Հոդված 7. Տեղական տուրքերի տեսակները
Հոդված 7. Տեղական տուրքերի տեսակները
Հայաստանի Հանրապետության համայնքներում կարող են սահմանվել տեղական տուրքերի հետևյալ տեսակները`
ա) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների (այդ թվում` ոչ հիմնական) շինարարության, վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, բարեկարգման աշխատանքները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) իրականացնելու նպատակով շինարարության թույլտվության, իսկ ոչ հիմնական շինությունների մասով` տեղադրման թույլտվության համար.
բ) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույտվության համար.
գ) համայնքի տարածքում առևտրի համայնքային կանոններին (Երևանում` համաքաղաքային կանոններին) համապատասխան ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար.
դ) համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու (բացառությամբ շուկաներում, տոնավաճառներում, հիմնական և ոչ հիմնական շինություններում վաճառքի) թույլտվության համար.
ե) համայնքի տարածքում հասարակական սննդի և սպասարկման գործունեության համայնքային կանոններին (Երևանում` համաքաղաքային կանոններին) համապատասխան խաղատներին, բաղնիքներին, (սաունաներին), հանրային սննդի, զվարճանքի, շահումներով խաղեր կազմակերպող օբյեկտներին` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.
զ) համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար.
է) համայնքային կանոններին (Երևանում համաքաղաքային կանոններին) համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար.
ը) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար.
թ) համայնքի տարածքում (բացառությամբ թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար.
ժ) «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան` համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար:
(7-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-170-Ն, լրաց. 23.05.06 ՀՕ-90-Ն)