Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-12-28-ից մինչև 2007-04-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 9. Տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանումը

գործել է մինչև 2007-04-21Բացել ARLIS-ում

Հոդված 9. Տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանումը

1. Տեղական տուրքերի դրույքաչափերը, սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ: Թաղային համայնքներում տեղական տուրքի դրույքաչափերի սահմանման վերաբերյալ առաջարկությունը համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն ներկայացնում է` խորհրդակցելով Երևանի քաղաքապետի հետ:

2. Համայնքի տարածքում բոլոր վճարողների համար սահմանվում են տեղական տուրքերի միասնական դրույքաչափեր:

3. Ընթացիկ տարվա համար տեղական տուրքի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։