Հոդված 10. Տեղական տուրքերի դրույքաչափերը
Հոդված 10. Տեղական տուրքերի դրույքաչափերը
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`
հիմնական օբյեկտների համար`
ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար` մինչև 15000 դրամ.
բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`
բա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 30000 դրամ,
բբ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 50000 դրամ,
բգ) 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ մինչև 50 000 դրամ,
բդ) 3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ մինչև 100 000 դրամ.
ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`
գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 3000 դրամ,
դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 5000 դրամ:
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն` մինչև 3000 դրամ.
բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.
գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը:
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է մինչև 5000 դրամ:
4. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է`
1) ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝
ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև 10.001 դրամ,
բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև 13.001 դրամ,
գ. 51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև 20.001 դրամ,
դ. 101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև 25.001 դրամ,
ե. 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև 45.001 դրամ,
զ. 501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև 100.001 դրամ:
2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝
ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև 10.001 դրամ,
բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև 13.001 դրամ,
գ. 51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև 20.001 դրամ,
դ. 101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև 25.001 դրամ,
ե. 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև 45.001 դրամ,
զ. 501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև 100.001 դրամ։
5. Համայնքի տարածքում`
ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար 0-350 դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.
բ) հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 150 000-200 000 դրամ.
գ) խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 30 000-60 000 դրամ.
գա) համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է՝
հիմնական շինությունների ներսում՝
ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչև 5.001 դրամ,
բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչև 10.001 դրամ,
գ. 51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչև 15.001 դրամ,
դ. 101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչև 20.001 դրամ,
ե. 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչև 30.001 դրամ,
զ. 501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչև 50.001 դրամ,
ոչ հիմնական շինությունների ներսում՝
ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչև 1.001 դրամ,
բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչև 2.001 դրամ,
գ. 51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչև 4.001 դրամ,
դ. 101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչև 8.001 դրամ,
ե. 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչև 15.001 դրամ,
զ. 501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչև 25.001 դրամ:
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 50 000-100 000 դրամ.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 10 000-20 000 դրամ:
5.1 . Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա համար 50.000 դրամ:
6. Համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`
ա) առևտրի օբյեկտների համար` 25 000-50 000 դրամ.
բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50 000-100 000 դրամ.
գ) բաղնիքների (սաունաների) համար` 200 000-500 000 դրամ.
դ) խաղատների կազմակերպման համար` 500 000-1 000 000 դրամ.
ե) շահումով խաղերի կազմակերպման համար` 250 000-500 000 դրամ.
զ) վիճակախաղերի կազմակերպման համար` 100 000-150 000 դրամ:
7. Համաքաղաքային կանոններին համապատասխան քաղաքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 0-5 000 դրամ:
8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝
ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 1000-2000 դրամ.
բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2500-3500 դրամ.
գ) այլ արտաքին գովազդի համար` 500-1500 դրամ.
դ) մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը` ծխախոտի արտաքին գովազդի համար` 3000-5000 դրամ.
ե) սոցիալական գովազդի համար՝ 0 դրամ:
8.1. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդի դատարկ գովազդային վահանակների մեկ քառակուսի մետրի դիմաց սահմանվում է տեղական տուրք՝ տվյալ համայնքում օրենքով նախատեսված կարգով այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով:
8.2. Եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը, ապա համապատասխան բյուջե պետք է վճարի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար օրենքով նախատեսված կարգով տվյալ համայնքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ը՝ այդ գովազդի մակերեսին համապատասխան:
9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-10 000 դրամ:
Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 50 000-100 000 դրամ:
10. Համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-10 000 դրամ:
10.1. Համայնքի տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0 - 500 000 դրամ:
11. Սույն հոդվածով (բացառությամբ 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի) սահմանված դրույքաչափերի վերին սահմանները քաղաքներում կարող են լինել 1.5, իսկ Երևան քաղաքում՝ 3.0 անգամ ավելի:
11..1. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում հաշվարկվում են 0.3, գյուղական այլ համայնքներում` 0.5, քաղաքային այլ համայնքներում` 1.0, իսկ Երևան քաղաքում` 7.0 գործակիցների կիրառմամբ:
11.2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժզ» կետով նախատեսված թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա համար՝
ա) 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 2.500.000 Հայաստանի Հանրապետության դրամ.
բ) 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ.
գ) 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 7.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ.
դ) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 10.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ:
(10-րդ հոդվածը փոփ. 11.11.98 ՀՕ-260, խմբ. 20.05.02 ՀՕ-348-Ն, խմբ., լրաց. 08.07.05 ՀՕ-170-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-36-Ն, փոփ., լրաց., խմբ. 21.03.06 ՀՕ-38-Ն, լրաց. 23.05.06 ՀՕ-90-Ն, լրաց., խմբ. 27.02.07 ՀՕ-133-Ն, խմբ. 08.04.08 ՀՕ-29-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-24-Ն, փոփ., լրաց. 11.09.12 ՀՕ-178-Ն, խմբ., լրաց., փոփ. 06.12.12 ՀՕ-225-Ն, լրաց. 26.02.15 ՀՕ-10-Ն, 29.04.15 ՀՕ-32-Ն, փոփ. 24.11.15 ՀՕ-152-Ն, խմբ., լրաց. 07.06.16 ՀՕ-96-Ն, 04.10.16 ՀՕ-150-Ն)
(10-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի և 5-րդ կետի «գա» ենթակետի յուրաքանչյուր կետով սահմանված դրույքաչափերի ստորին սահմանները չեն կարող պակաս լինել այդ կետերին նախորդող դրույքաչափերի վերին սահմաններից` համաձայն 04.10.16 ՀՕ-150-Ն օրենքի 2-րդ հոդվածի:)